Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի եւ հռչակավոր անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի՝ Լոնդոնում կազմակերպած շախմատային բարեգործական երեկոյին մասնակցել են ավելի քան 100 միլիոնատեր եւ 3 միլիարդատեր: Երեկոյի տոմսերի վաճառքից եւ շախմատային տախտակների ու գրքերի աճուրդից ստացված 30 հազար ֆունտ ստերլինգի մեծ մասը կհատկացվի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ընտրարշավին: Ընդունելությունից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Գարի Կասպարովը, որը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում պաշտպանում է Կարպովի թեկնածությունը, հայտարարել է, որ Կիրսան Իլյումժինովը կորցրել է Կրեմլի քաղաքական աջակցությունը, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Chessbase.com-ը: