Օրերս Ուկրաինայից վերադարձել են մեր պատանի հեծանվորդները, որոնք մասնակցել են Դոնեցկում անցկացված բազմօրյա միջազգային հեծանվամրցաշարին: 19 թիմերի մասնակցությամբ մրցաշարը նվիրված էր ֆաշիզմից Դոնբասի ազատագրման 67-րդ տարեդարձին: Ինչպես arms port. am-ին հայտնել է օլիմպիական մարզադպրոցի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանը, մեր պատանի մարզիկներին թիմային պայքարում հաջողությունը չի ուղեկցել: Հիմնական պատճառները տեխնիկական բնույթի էին: Մրցումների ընթացքում շարքից դուրս են եկել մեր պատանիների 2 հեծանիվները, եւ մեր մարզիկներից պայքարը շարունակել են միայն 3-ը: Թիմային մրցումներում մեր հեծանվորդները զբաղեցրել են 17-րդ տեղը:
Հայ հեծանվորդներն անհամեմատ հաջող են հանդես եկել անհատական մրցումներում: Վերջին՝ 6-րդ մրցափուլում, 78 կմ մրցատարածությունում Էդվարդ Մադաթյանն իրենից առաջ է թողել միայն մեկ մասնակցի եւ գրավել 2-րդ տեղը: