Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Երեկ Անթալիայում մեկնարկող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ պատասխանատու անձանց ժամանման վերջին օրն էր: Իսկ ժամը 18.00-ին նրանք կազմկոմիտե պետք է ներկայացնեին հավաքականների վերջնական կազմերը եւ մասնակիցների բարձրացնելիք կիլոգրամների (երկամարտում) նախնական հայտերը: Դա անհրաժեշտ եւ պարտադիր գործընթաց է, որով առաջնության քարտուղարությունը որոշում է, թե որ ծանրորդը որ խմբում է հանդես գալու: Քանի որ այս եւ հաջորդ տարի Փարիզում կայանալիք առաջնություններում խաղարկվում են նաեւ 2012 թ. օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ, յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա պարտավոր է քարտուղարություն ներկայացնել այն մասնակիցների անունները (տղամարդկանց՝ 6 եւ կանանց՝ 4), որոնց գրաված տեղերը պետք է հաշվառվեն որպես վարկանիշային միավորներ:
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը արդեն կարգավորել են մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականների բնակության եւ մարզումային բոլոր հարցերը (նրանք հանգրվանելու են տարածաշրջանի լավագույն հյուրանոցներից մեկում՝ «Kremlin Palace»-ում):
Երեկ երեկոյան աշխարհի առաջնության կազմկոմիտե ներկայացվեցին նաեւ մեր տղաների եւ աղջիկների անուններն ու բարձրացնելիք կիլոգրամների նախնական հայտերը, որոնք համաձայնեցված են հավաքականների գլխավոր մարզիչների հետ:
Աղջիկներ.
53 կգ Էլեն Գրիգորյան՝ 197 կգ,
63 կգ Քրիստինե Պետրոսյան՝ 222 կգ,
69 կգ Մելինե Դալուզյան՝ 255 կգ,
+75 կգ Հռիփսիմե Խուրշուդյան՝ 290 կգ:
Տղաներ.
77 կգ Գեւորգ Դավթյան՝ 375 կգ,
 Տիգրան Գ. Մարտիրոսյան՝ 375 կգ,
85 կգ Տիգրան Վ. Մարտիրոսյան՝ 385 կգ,
 Արա Խաչատրյան՝ 390 կգ,
94 կգ Գեւորիկ Պողոսյան՝ 395 կգ,
105 կգ Արթուր Բաբայան՝ 402 կգ:
Այսօր «Topkapi Palace»-ում կայանալու է IWF համաժողովը:
Քննարկված հարցերի եւ մեր ծանրորդների մրցման օրերի մասին կտեղեկացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել