Վերջերս Մերձբալթիկա այցելած հայ լրագրողներին Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները տրամադրեցին էստոներեն լույս տեսած «Հայերը» գրքույկը, որում համառոտ ներկայացված են Հայաստանի պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը եւ այլնին վերաբերող տեղեկություններ: Գրքի շապիկին՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի նկարն է: Իսկ Ադրբեջանին վերաբերող համանման գրքույկի խորհրդանիշ է դարձել Իլհամ Ալիեւի զավակը: