Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ԳՈՐԾԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի գործը փակուղի է մտել.  տեղի ունեցած պայթյունին առնչություններ ունենալու մեջ կասկածվող բոլոր անձինք ազատ են արձակվել եւ այժմ վկայի կարգավիճակում են: Նրանց թվում են նաեւ այն մեքենայի տերը, որը մահապարտը պայթեցրել էր՝ խլելով 17 մարդու կյանք, նաեւ այն կինը, ով կասկածվում էր  ենթադրյալ ահաբեկչին հեռախոս վաճառելու մեջ: Հիմա ռուսաստանցի իրավապահները հայտարարում են, թե իրենք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ ձերբակալությունների մասին տեղեկատվություն ընդհանրապես չեն տարածել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել