Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԻՐՈՒՄ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Աֆղանստանի ոստիկանությունը ստիպված է եղել օդ կրակել՝ Քաբուլում սկսված հակաամերիկյան բողոքի բազմահազարանոց հանրահավաքը ցրելու համար: BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե արդյունքում մեկ մարդ զոհվել եւ առնվազն հինգը վիրավորվել է: Ցուցարարները հակաամերիկյան եւ քրիստոնյաների ու նաեւ երկրի նախագահ Համիդ Քարզայի դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել:
Աֆղանական ոստիկանության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Քաբուլի փողոցներ է դուրս եկել ավելի քան 10 հազար ցուցարար, որոնց մի մասը «Թալիբան» շարժման դրոշներ է պարզել: 
Անցած շաբաթ, այն բանից հետո, երբ  ամերիկացի քահանան հայտարարել էր Ղուրանն այրելու իր մտադրության մասին, Աֆղանստանում անկարգություններ էին սկսվել:  Բողոքի ներկայիս ակցիաները տեղի են ունենում Աֆղանստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները տապալելու մասին թալիբների խոստման ֆոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել