Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գազատար. Բաքու-Թբիլիսի

Սեպտեմբեր 16,2010 00:00

Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան արդեն ձեւակերպել են ադրբեջանական գազը Սեւ ծովով եւ Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա փոխադրելու մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կոմերսանտի» մատուցմամբ, այդ սխեմայով ծրագրվում է Եվրոպա արտահանել տարեկան մինչեւ 8 մլրդ խմ գազ, թեեւ այդ նախագիծն առայժմ ո՛չ ֆինանսավորում, ո՛չ էլ նույնիսկ տեխնիկատնտեսական հիմնավորում ունի: Lenta.ru-ի փոխանցմամբ, Բաքվում տեղի ունեցած էներգետիկ գագաթաժողովում երեք պետությունների ղեկավարները Azerbaijan-Georgia-Rumania Interconnection (AGRI) ծրագրի իրականացման նպատակով համատեղ եւ հավասար մասնաբաժիններով ընկերություն հիմնելու մասին հուշագիր են ստորագրել, որն էլ զբաղվելու է նախագծի ֆինանսատնտեսական հարցերի մշակմամբ:
Նախատեսվում է, որ Կասպից ծովի Շահ-Դենիզ հանքավայրից գազը Բաքու-Թբիլիսի գազամուղով հասցվելու է Սեւ ծովի արեւելյան ափ, որտեղ այն հեղուկացվելուց հետո բեռնանավերով տեղափոխվելու է Ռումինիա:  Ծրագրի նախնական արժողությունը գնահատվում է 1,2-4,5 մլրդ եվրո: Թե ո՞վ է ֆինանսավորելու այդ ծրագիրը՝ առայժմ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել