Լրահոս
Օրվա լրահոսը

Էյֆելյան աշտարակում շարունակում են ռումբ փնտրել

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"Ֆրանսիայի խորհրդարանի  վերին պալատը գործնականում միաձայն ընդունել է հասարակական վայրերում  մահմեդական կանանց փարաջա կրելու արգելքի վերաբերյալ օրենքը: Օրինագծին դեմ է քվեարկել միայն մեկ սենատոր: BBC-ի մատուցմամբ, օրենքն ուժի մեջ է մտնելու վեց ամսից, եթե այն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում չվիճարկվի: Օրենքը խախտողների համար նախատեսված է 150 եվրո տուգանք: Ընդ որում, օրինախախտների վրայից փարաջան հենց փողոցում հանելու փոխարեն կանայք կտարվեն ոստիկանական բաժիններ՝ նույնականացվելու համար: Օրենքով պատիժ է սահմանված նաեւ այն տղամարդկանց համար, ովքեր կստիպեն իրենց կանանց տնից դուրս փարաջա կրել: Այդ տղամարդիկ կենթարկվեն 30 հազար եվրոյից մինչեւ բանտարկության:
Սահմանադրական դատարանում օրենքը վիճարկելու համար անհրաժեշտ է, որ հանրագիր ստորագրի ամենաքիչը 60 պատգամավոր, թեեւ, վերլուծաբանների կարծիքով՝ օրենքի հետ անհամաձայն այդքան թվով պատգամավորներ չեն գտնվի:
Ֆրանսիայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, երեքշաբթի երեկոյան, Էյֆելյան աշտարակից եւ նրան հարող զբոսայգուց մոտ 2 հազար մարդ է տարհանվել: Պատճառը աշտարակում պայթուցիկ սարքի  առկայության վտանգն է եղել: Երկրի ոստիկանության ներկայացուցչի մատուցմամբ,  աշտարակում պայթուցիկի առկայության մասին անանուն ահազանգը, սակայն, կեղծ է եղել: Տեղում զննություն իրականացնող ոստիկանությունը, որն արգելափակել էր Էյֆելը, որեւէ կասկածելի իր չի հայտնաբերել:
Աղբյուրի մատուցմամբ, ահազանգը ստանալու պահին աշտարակում գտնվել է շուրջ 25 հազար մարդ, որոնցից 1000-ը տարհանվել էր Սենայի ափամերձ տարածք: Ի դեպ, այս  ահազանգից մեկ ժամ անց ռումբի առկայության ահազանգի պատճառով տարհանվել են նաեւ Փարիզի ստորգետնյա ճեպընթացի  «Սեն-Միշել» կայարանի ուղեւորները: Չորեքշաբթի օրը ոստիկաններն ու ականազերծները շարունակել են պայթուցիկ սարք որոնել Էյֆելյան աշտարակի բառացիորեն բոլոր հարկերում: Ֆրանսիայի կառավարությունն ավելի վաղ հրահանգել էր օգոստոսի 2-ից սեպտեմբերի 25-ը մի շարք վայրերում խստացնել   անվտանգության միջոցառումները: Դա պայմանավորվել էր մահմեդական Մեհրիբում «Ալ-Քաիդայի» խմբավորման կողմից ստացված սպառնալիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել