Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը (նկարում) հայտնել է, թե 2011թ.-ից հետո հնարավոր կլինի Թուրքիայում աշխատել նոր Սահմանադրություն ստեղծելու ուղղությամբ: Ըստ Հուսեյն Չելիքի, եթե թուրք հասարակությունը 2011-ի ընտրություններին վստահության քվե տա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, դրանից հետո իրենք ձեռնամուխ կլինեն լիովին ժամանակակից, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող սահմանադրություն ստեղծելու գործին, որի համար միայն հպարտ կլինեն:
News.am-ի մատուցմամբ, անդրադառնալով սեպտեմբերի 12-ի հանրաքվեին, որի արդյունքում ժողովուրդը հավանության տվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթին, Հուսեյն Չելիքը նշել է, թե հոկտեմբերի 1-ից սկսվող խորհրդարանի աշխատանքների ընթացքում մասնակիորեն փոփոխված Սահմանադրության մեջ ենթաօրենսդրական հավելումներ կարվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի հանրաքվեի ընթացքում Թուրքիայի ընտրողների 58 տոկոսն «այո» էր ասել իշխող կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների փաթեթին:
Թուրքիայից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, Դիարբեքիրի 5-րդ՝ ծանր հանցագործությունների գործով դատարանը, ահաբեկչական կազմակերպություն համարվող PKK-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքով անցնող 54 քուրդ քաղաքապետերի նկատմամբ արդարացման վճիռ է կայացրել: Թուրքական NTV-ի փոխանցմամբ, գործով անցնող մեղադրյալների փոխարեն դատական նիստին մասնակցել է միայն նրանց փաստաբանը: Հանրապետական դատախազը պահանջել է արդարացնել բոլոր մեղադրյալներին, քանի որ նրանց արած հայտարարությունը չի պարունակում ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն: Դատավորները, կարճ ընդմիջումից հետո, բոլոր մեղադրյալների նկատմամբ արդարացման վճիռ են կայացրել:
Նշենք, որ 2007-ին «Հարավ-արեւելյան լրագրողների միության» հետ համատեղ, 54 քուրդ քաղաքապետեր հանդես էին եկել Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլա Օջալանին իշխանությունների կողմից թունավորելու վերաբերյալ հայտարարությամբ: Այդ հայտարարությունն էլ առիթ էր հանդիսացել քուրդ քաղաքապետերի նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու համար: Հիշյալ քուրդ քաղաքապետերի թվում էր նաեւ Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել