Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Երեկ ԿԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում ներկայացվում էր, թե հայաստանյան բուհերում որ մասնագիտությունների գծով պետպատվերով քանի տեղ է հատկացվել սփյուռքահայ դիմորդներին: Հատկացված 70 տեղի բաշխման դեպքում՝ ըստ նախարարության հաղորդագրության, առաջնահերթությունը տրվել է հայագիտական, մանկավարժական եւ արվեստի մասնագիտություններին: Ըստ այդմ՝  54 տեղ բաժին է ընկել Վրաստանից եկած դիմորդներին, 8-ը՝ ՌԴ-ից, 3-ը՝ Սիրիայից, 2-ը՝ Իրանից, մեկական՝ Ուկրաինայից, Լիտվայից եւ Թուրքմենստանից Հայաստան սովորելու եկած դիմորդներին: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում սփյուռքահայ ուսանողներին հատկացվել է 38 պետպատվերով տեղ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 10, ԵՊՀ-ում՝ 7, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ 4, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ 3-ական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում՝ 2-ական, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ մեկ տեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել