Գեղարքունիք մարզպետարանից տեղեկացանք, որ մարզում սկսվել է մասուրի եւ փշարմավի (չիչխան) բերքահավաքը: Մասուրի եւ փշարմավի հավաքով ու վաճառքով զբաղված է մոտ 2 հազար մարդ: Բերքը վաճառվում է ճանապարհների եզրերին կամ շուկաներում՝ մասուրի մեկ կիլոգրամը՝ 300-350, փշարմավինը՝ 350-400 դրամով: Օրական հավաքվում եւ վաճառվում է մինչեւ կես տոննա մասուր, ավելի քան 1 տոննա փշարմավ:
Հիշեցնենք, որ մասուրն ու փշարմավը սննդի եւ ժողովրդական բժշկության մեջ լայն կիրառում ունեն: