Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ԳՈՀ ԵՆ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Երեկ www.aysor.am լրատվական կայքը մի տեսանյութ է հրապարակել Գյումրիի Մուշ- 2 թաղամասում բնակարաններ ստացած՝ երկրաշարժից նախկին անօթեւանների ներկայիս բնակարանային պայմանների մասին: Կայքի թղթակիցն այցելել է Գյումրի եւ սեփական ուսումնասիրությունն անցկացրել: Տեսանյութում նոր բնակարանների մոտ տասը բնակարանատեր իրենց նոր պայմանների վերաբերյալ գոհունակություն են հայտնում ե՛ւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությանը, ե՛ւ ՀՀ նախագահի հասցեին, քանի որ, ըստ բնակիչների, իրենց բնակարան տրամադրելը նախագահի նախընտրական ծրագրի շրջանակներում է եղել: Այս տեսանյութը ուշագրավ է հատկապես այն առումով, որ մինչ այս, Մուշ- 2 թաղամասում իրավիճակը ներկայացվել է բացառապես վատ տեսանկյունից, մինչդեռ շատ բնակիչներ պարզապես շնորհակալ են, որ վերջապես դուրս եկան «փտած» դոմիկներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել