Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԵՅ ԱՐՔԱՅԱԶՆԸ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Սաուդյան Արաբիայի նույնասեռական արքայազն Ալի Ահմեդ Ասսերին ապաստան է հայցում ԱՄՆ-ի իշխանություններից. գրում է բրիտանական Daily Mail թերթը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի առաջին քարտուղար արքայազն Ալի Ահմեդ Ասսերիին այն բանի համար, որ նա նույնասեռական է, բացի այդ՝ սերտ հարաբերություններ ունի հրեա կնոջ հետ: Ահմեդ Ասսերիի՝ ամերիկյան NBC հեռուստաալիքին ուղարկած էլեկտրոնային նամակում ասվում է. «Սաուդյան Արաբիայում իմ կյանքը վտանգված է, եթե վերադառնամ այնտեղ՝ ինձ կսպանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել