Երեկ հրապարակվել է ուժեղագույն թենիսիստների համաշխարհային դասակարգման հերթական ցուցակը, որի համաձայն այն շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երկրորդն է՝ այդտեղից դուրս մղելով շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին, ով այժմ 3-րդ տեղում է: Լավագույն տասնյակում են նաեւ Էնդի Մարեյը, Ռոբին Սյոդերլինգը, Նիկոլայ Դավիդենկոն, Թոմաշ Բերդիխը, Ֆերնանդո Վերդասկոն, Միխայիլ Յուժնին, Դավիդ Ֆերերը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 28-րդ հորիզոնականում է: Նախորդ դասակարգման համաձայն՝ Նալբանդյանն առաջադիմել է 5 հորիզոնականով: