Դոնի Ռոստովում անցկացվում է լեգենդար ռուս ֆուտբոլիստ Վիկտոր Պոնեդելնիկի անվան պատանեկան մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Երեւանի «Բանանցի» 1996թ. ծնվածների թիմը։ «Բանանցի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ին հայտնել են, որ «Բանանց-96»-ը, որ 1։0 հաշվով առավելության է հասել «Դոնի Ռոստովի» նկատմամբ, նույն հաշվով պարտության է մատնել «Պախտակորին»։
Հայ պատանիներն արդեն ապահովել են իրենց տեղը կիսաեզրափակիչում, քանի որ ենթախմբում 2 հաղթանակ է տոնել նաեւ Կիեւի «Դինամոն»։ Ուկրաինական ակումբի հետ «Բանանցը» կմրցի այսօր։