Մոլդովայում անցկացվող կանանց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Անգլիայի ընտրանին: Առաջին հանդիպումը խմբում մեր թիմը տանուլ էր տվել Ֆինլանդիային՝ 0:5 հաշվով: Այժմ գրանցվեց ավելի խոշոր հաշիվ՝ 0:9, news.am-ին հաղորդել է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Խմբի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 16-ին, երբ կհանդիպեն Անգլիան ու Ֆինլանդիան: Երրորդ տեղի համար կպայքարեն Հայաստանը եւ Մոլդովան: