Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբրահամ-Ֆրոչ մրցամարտը կհէտաձգվի

Սեպտեմբեր 15,2010 00:00

BoxingScene-ի տեղեկության համաձայն, Արթուր Աբրահամ- Կարլ Ֆրոչ Super Six Boxing World Classic- ի շրջանակներում անցկացվելիք մրցամարտը, որը պետք է կայանար հոկտեմբերի 2-ին, կհետաձգվի, հաղորդում է armsport.am-ը: Երկուշաբթի օրը Ֆրոչը չի ներկայացել մամուլի ասուլիսին, իսկ ավելի ուշ նրա ներկայացուցիչ Միկ Հենեսը հայտարարել է, որ Կարլը մեջքի վնասվածք է ստացել, որի վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Ֆրոչի վնասվածքի մասին տեղեկացվել է նաեւ Աբրահամի թիմը. «Երկուշաբթի օրը մեզ հաղորդեցին, որ Ֆրոչը ստացել է մեջքի վնասվածք, ինչը բացառում է, որ նա հոկտեմբերի 2-ին ռինգ կմտնի»,- ասել է Աբրահամի շահերը ներկայացնող Կրիս Մեյերը: Այժմ երկու բռնցքամարտիկների մրցամարտերի կազմակերպիչները Showtime-ի եւ եվրոպական հեռուստաընկերությունների հետ պետք է որոշեն մարտի անցկացման նոր ժամկետը:

Սա առաջին դեպքը չէ, երբ մրցաշարի կազմակերպիչների առջեւ խնդիրներ են ծագում, որոնցից մի քանիսին նրանք կարողացան լուծում տալ: Սակայն վերջերս Միկել Կեսլերի վնասվածքի պատճառով, մրցաշարից դուրս գալուց հետո կազմակերպիչները ստիպված էին փոփոխություն մտցնել մրցակարգում: Ընտրական փուլի վերջին 2 մրցամարտերն արդեն կանցկացվեն կիսաեզրափակչի կարգավիճակով:

Բացի այդ, Անդրե Դիրելի եւ Անդրե Ուորդի մրցամարտերի կազմակերպիչները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ մրցավայրի ընտրության հարցում: Showtime-ը արդեն սպառնացել է պատժամիջոցների դիմել պայմանագրային պարտականությունները չկատարելու համար: Չնայած Ուորդ-Դիրել մարտը նշանակված է սեպտեմբերի 25-ին, այն, ամենայն հավանականությամբ, չի կայանա, քանի որ բռնցքամարտիկները նույնիսկ չեն սկսել իրենց լիարժեք մարզումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել