Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԵԴ-ՈՒՄ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի եւ նրա մահվանից հետո նրա ընտանիքի ներկայացրած հայցադիմումները՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության:

Դինքը դեռ իր կենդանության օրոք դիմել էր ԵԴ՝ թուրքերի ինքնությունը վիրավորելու համար իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ: Իսկ նրա մահվանից հետո նրա ընտանիքը մեղադրել էր Թուրքիա պետությանը՝ լրագրողի կյանքի իրավունքը չպաշտպանելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2 հայցերն էլ բավարարել է: Դինքի ընտանիքը որպես փոխհատուցում Թուրքիայից կստանա 130000 եվրո գումար, իսկ դատական ծախսերի համար՝ 28000 եվրո գումար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել