Երեկ Մոսկվայում բացվեց ԱՊՀ 11 անդամ երկրներից, Ֆրանսիայից եւ Բելգիայից երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։ Ինչպես հայտնում է tert.am-ը, ցուցահանդեսին ներկայացվել են ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի ուսանողների քանդակագործության միջազգային գիտաժողովի ընթացքում ստեղծագործական բուհերի ուսանողների ստեղծած աշխատանքները։
Գիտաժողովը մեկտեղել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի գեղարվեստական ակադեմիաների ուսանողներին։ Այս տարի ԱՊՀ երկրների ուսանողներին միացել են նաեւ նրանց գործընկերները Բելգիայի արվեստների ազգային ակադեմիայից եւ Ֆրանսիայի արվեստների ազգային դպրոցից։