ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, արձագանքելով Թուրքիայում կիրակի օրն անցկացված սահմանադրական հանրաքվեին, հույս է հայտնել, որ ընդունված բարեփոխումները կխթանեն երկրում ժողովրդավարական գործընթացները եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նախօրեին, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք սահմանադրական բարեփոխումները կնպաստե՞ն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, Քրոուլին հայտարարել է. «Մենք, անշուշտ, հանդես ենք գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին եւ կարծում եմ, նկատելի է Եվրամիության դրական արձագանքը այս զարգացումներին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը հավանության արժանացրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթը, որով ակնկալվում է կտրուկ նվազեցնել զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում