36 ուղեւոր կենդանի է մնացել
Վենեսուելական Conviasa ավիաընկերությանը պատկանող ATR-42 տուրբոպտուտակային ինքնաթիռը, Սյուդադ-Գուայանա օդանավակայանում, վայրէջքի պահին աղետի է ենթարկվել: Ինքնաթիռում եղել է 47 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ: BBC-ի մատուցմամբ, ավիավթարի արդյունքում 15 մարդ զոհվել, 36-ը կենդանի է մնացել: Աղետի պատճառների մասին շատ բան դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ օդաչուները ծովափնյա Մարգարիտա կղզուց թռիչքն իրականացնելուց կարճ ժամանակ անց հաղորդել են ինչ-որ անսարքությունների մասին: Պաշտոնական անձինք, սակայն, ասում են, թե որեւէ եզրակացություն անելու համար առայժմ վաղ է: