Երեկ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության, դիվանագիտական եւ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրն իրականացվում է 2008-ից՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության աջակցությամբ: Ծրագիրը մշակվել է ԵՄ փորձագետների ու ԵՄ անդամ պետություններում գործող հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում: