Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ԳՈՐԾԱԴՈՒԼ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Կապանում վերջին օրերին լուրեր էին տարածվել, թե Կապանի նախկին լեռնահարստացուցիչ կոմբինատի, ներկայիս՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության ղեկավարությունը պատրաստվում է հոկտեմբերից իջեցնել աշխատողների աշխատավարձերը, ինչը նոր գործադուլի ալիք առաջ կբերի: Հիշեցնենք, որ այս ընկերությունում աշխատավարձերի ցածր չափի դեմ գործադուլներ կազմակերպվեցին 2009-ի հուլիսի 13-17-ը («Առավոտ», 14, 15, 16, 18 հուլիսի, 2009թ.) եւ 2010 թվականի հունվարի 18-20-ը («Առավոտ», 19, 20, 21 հունվարի 2010թ.):

Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանից հետաքրքրվեցինք, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում աշխատավարձերի իջեցման մասին լուրերը: Ըստ Նորայր Աղայանի, այսօր աշխատավարձերի իջեցման մասին որեւէ խոսակցություն չկա: Օրակարգում աշխատավարձերի վերանայման հարցն է, որի համար շատ պատճառներ կան, սակայն հիմնականը՝ աշխատանքային նոր օրենսգրքով պայմանավորված փոփոխություններն են: «Դեռեւս ոչ մի փոփոխություն եւ որոշում չկա: Աշխատավարձերի վերանայման ծրագիրը դեռ շատ խիստ նախնական փուլում է եւ արվում է օրենսդրության սահմաններում: Որեւէ վերջնական որոշում չկա եւ առայժմ չեմ կարող վերջնական տեղեկություն տալ: Չի բացառվում, որ վերանայման արդյունքում աշխատավարձերի բարձրացում կամ իջեցում լինի»,- փոխանցեց Նորայր Աղայանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել