Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կշռիր աղբդ՝ նոր վճարիր

Սեպտեմբեր 15,2010 00:00

Երեկ ՀՀ ԱԺ-ն քննարկեց աղբահանությանը վերաբերող որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացնում էր արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը։ Նա ասաց, որ նոր օրինագծով առաջարկվում է աղբահանության հավաքման 4 չափման միավոր՝ աղբահանում ըստ աղբի քաշի, ըստ աղբի ծավալի, մեկ բնակչի հաշվով եւ բնակմակերեսի հենքով հաշվարկով։ Աղբահանության հավաքման ձեւերը, ըստ նրա, նախատեսում են վճարման չորս եղանակներ. կարելի է վճարել ըստ զանգվածի՝ մեկ տոննայի համար առավելագույնը 30000 դրամ, 1 խմ աղբի համար՝ առավելագույնը 10000 դրամ, ըստ հաշվառված անձի՝ առավելագույնը ամսական 1000 դրամ եւ 1 քմ բնակմակերեսի հաշվարկով՝ 100 դրամ։ Իսկ թե որ եղանակն է նախընտրելի՝ մնում է համայնքի եւ բնակիչների երեւակայությանը եւ նախընտրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել