Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 15,2010 00:00

News.am-ի տեղեկացմամբ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Ադրբեջանի իշխանություններին պատասխանատու է համարել Հին Ջուղայի 1300-ամյա հայկական գերեզմանատանը տեղի ունեցած ավերումների ու պղծումների համար: ԱՄՆ դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը հավելյալ պարզաբանումների համար հարցեր է հղել դեսպանի թեկնածուին, որոնցից մեկն էլ վերաբերվել է Հին Ջուղայի դեպքերին: Պատասխանելով հարցին՝ Բրայզան դիվանագիտորեն նշել է. «Ինձ թվում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները»: Անդրադառնալով հունիսի 18-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած արյունալի միջադեպին, որի արդյունքում հայկական կողմից զոհվել էր չորս զինծառայող, ադրբեջանական կողմից՝ մեկ, Բրայզան ասել է. «Թեեւ ես ասացի, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի՝ շփման գիծը հատելու հետեւանքով, սակայն առայժմ անհայտ են բոլոր այն մանրամասները, որոնք հանգեցրել են այդ ողբերգական միջադեպին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել