Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՄԵՂԱԴՐՅԱ՞ԼՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ, ԹԵ՞…

Սեպտեմբեր 15,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է Օլիվեր Ռադուկու Մարիանին վերադառնալ Հայաստան եւ ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: «Հակառակ պարագայում՝ տպավորություն է ստեղծվում, թե նրա անունից ինչ-որ մարդիկ զբաղված են զրպարտությամբ»,- երեկ անդրադառնալով մամուլում տպագրված՝ Հայաստանի բանկոմատներից տասնյակ հազարավոր դոլարներ գողանալու համար դատապարտված Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանի անունից ՀՀ դատաիրավապահ մարմինների տարբեր պաշտոնատար անձանց ներկայացված մեղադրանքներին՝ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Դատախազության համար հարց է առաջացել, թե դատապարտյալ Օլիվեր Ռադուկու Մարիանի դիմումը ի՞նչ պայմաններում է հայտնվել մամուլում, գրե՞լ է արդյոք նա նման դիմում: «Երկրորդ. եթե դիմումում մատնանշված հանգամանքները՝ տարբեր պաշտոնատար անձանց ինչ-որ կաշառքներ տալու մասին, գեթ մեկ տոկոսով համապատասխանում են իրականությանը, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու մինչեւ Հայաստանից հեռանալը նա չէր բարձրաձայնում այդ մասին, երբ քրեակատարողական հիմնարկությունում պարբերաբար հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների, Ռումինիայի դեսպանատան աշխատակիցների հետ: Ավելին՝ դատաքննության ընթացքում Կոռնել Ստենգաչուի հարցադրումներին ի պատասխան՝ հայտարարել է, որ իր նկատմամբ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս որեւէ ճնշում, բռնություն, խոստում չի եղել, նշված ցուցմունքները տվել է քննությանն օգնելու նպատակով: Մինչդեռ Կոռնել Ստենգաչուն նախաքննության ընթացքում բազմիցս հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ քննչական գործողություններին մասնակցելուց, այդ թվում Օլիվեր Ռադուկու Մարիանի հետ առերես հարցաքննությունից, որպիսիք հավաստվում են համապատասխան քննչական գործողությունների արձանագրություններով»,- ասված է դատախազության երեկ տարածած հաղորդագրության մեջ:

 Հավանաբար, այնքան էլ զարմանալի չէ, որ Օլիվեր Ռադուկու Մարիանը «չէր բարձրաձայնում» մինչեւ Հայաստանից հեռանալը, երբ մեր իրավապահների ձեռքում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել