Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ

Սեպտեմբեր 15,2010 00:00

«Lragir.am»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 7-ին սպանված մոսկվացի դպրոցական Էդուարդ Մարգարյանի մայրը հրաժարվում է հուղարկավորել որդուն, մինչեւ քրեական գործ չհարուցվի նրա սպանության փաստով: «Որդուս մարմինը դեռեւս դիահերձարանում է: Դա կապված է քննչական մարմնի օպերատիվ արձագանքման իմ հույսերի հետ, որ քրեական գործ կհարուցեն իմ հայտարարության հիման վրա»,- Մոսկվայի քննչական վարչության պետին գրել է Ալլա Մարգարյանը: Հուսահատությունից կինը ստիպված է գնալ այդ քայլին: Ալլա Մարգարյանը վստահ է, որ Մամեդ Մամեդովը իր որդուն կանխամտածված է սպանել եւ պահանջում է, որ նրան անմիջապես կալանավորեն, տեղեկացնում է «lragir.am»-ը՝ վկայակոչելով «Լայֆ Նյուսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել