17-24 տարեկան 20 հազար մարդկանց քնի ռեժիմի հետազոտությունները ցույց են տվել, որ այն երիտասարդները, ովքեր 5 ժամ են քնում, 3 անգամ ավելի հաճախ են հոգեկան խանգարումների զոհ դառնում: Քնի անբավարարությունը բարձրացնում է արդեն ձեւավորված շեղումների զարգացման հնարավորությունը: Ըստ տարիքի՝ քնի տեւողությունը մեծանում է: Սիդնեյի գիտնականների հետազոտությունների ղեկավարների կարծիքով՝ քրոնիկ անքնության պատճառն այն է, որ երիտասարդների սենյակներում այժմ առկա են շատ իրեր, որոնք չեն եղել նախկինում, օրինակ՝ համակարգիչ, հեռուստացույց: