Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄՐՑԱՎԱՐԸ ՄԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՍՈՒԼՈՒՄ»

Սեպտեմբեր 14,2010 00:00

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն՝  0:1 հաշվով պարտվեց «Ուլիսին»: Հանդիպման գլխավոր մրցավար Վահան Մինասյանը, սակայն, այս անգամ չկարողացավ ինչպես հարկն է սպասարկել հանդիպումը. 5 դեղին քարտ ստացան գյումրեցի ֆուտբոլիստները, ընդ որում, արդեն 8-րդ րոպեին զգուշացվեցին տանտերերից անմիջապես 2 ֆուտբոլիստներ. մեկը՝ կոպիտ խաղի, իսկ մյուսը, իբր, խոսակցությունների համար: Խաղավերջում էլ նույն «պատվին» արժանացավ փոխարինման դուրս եկած դարպասապահ Նորայր Աբրահամյանը. վերջինս, Մինասյանի համոզմամբ, ժամանակ էր ձգձգում:
Իսկ հանդիպման ավարտը ազդարարող սուլիչը Մինասյանը հնչեցրեց հենց այն պահին, երբ «Շիրակը» նետվել էր հակագրոհի ու հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ուներ: Մրցավարի գործողություններից դժգոհ էին ինչպես տրիբունաներում հավաքված մարզասերները, այնպես էլ «Շիրակի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը:
Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ArmSport.am-ի հետ զրույցում նշել է,  որ խիստ դժգոհ է 20-րդ տուրում «Ուլիսի» հետ խաղի մրցավարությունից: «Սովորաբար ես մրցավարությունից չեմ խոսում, բայց այս անգամ ստիպված եմ, քանի որ մրցավարի գործողությունները կարող էին հունից հանել ցանկացածին: Սա ցավով եմ նշում, քանի որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներում նման մրցավարություն չպետք է լինի: Մրցավարը միակողմանի էր սուլում՝ հնարավորություն տալով մրցակցի խաղացողներին կոպիտ խաղալ»,- ասաց մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել