Ինչպես տեղեկացրել էինք, «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 11-ին մեկնարկած Երեւանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում մինչեւ հոկտեմբերի 22-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի երաժիշտներ: Այս տարի ոգեւորված են նաեւ հայաստանցի կամերային երաժշտության սիրահարները: Բացի սիմֆոնիկ երաժշտության համերգներից, նույն սրահում կկայանան նաեւ կամերային երաժշտության համերգներ: Դրանցից առաջինն այսօր է: Մենդելսոնի, Բրամսի կամերային մեկական երկի կատարումներով հանդես կգան ջութակահար Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ դաշնակահար Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա):