Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրե՛ս, բրա՛վո»

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Այսպիսին է Ալեքսանդր Հարությունյանի գնահատականը՝ ուղղված «Սայաթ-Նովայի» նկարչական ձեւավորող ու զգեստների հեղինակ թոռնուհուն: Սպասենք հանդիսատեսի գնահատականին:

«Առավոտը» տեղեկացրել է Ազգային օպերային թատրոնում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի նոր բեմադրության՝ հոկտեմբերին կայանալիք պրեմիերայի մասին, վրաց բեմադրիչ Գիզո Ջորդանիայի ռեժիսուրայով: Բեմադրող դիրիժորն է թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, նկարչական ձեւավորման ու զգեստների հեղինակն էլ կոմպոզիտորի թոռնուհին է՝ լոնդոնաբնակ նկարչուհի Արաքս Քուչուկյանը: Գեղեցկուհի Արաքսի հետ կարճատեւ զրույցից տեղեկացանք, որ 2008 թվականին ավարտել է Լոնդոնի գեղարվեստի համալսարանը, մասնակցել մի շարք խմբակային ցուցահանդեսների: Պատրաստվում է այս տարի Լոնդոնում բացել առաջին անհատական ցուցահանդեսը:
Ինչ վերաբերում է հայրենիքում նկարչուհու արվեստին ծանոթանալուն, այս առիթով Արաքսը նույնիսկ տարեթիվ դժվարացավ հայտնել:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս եղավ, որ հենց ինքը ընտրվեց կամ իրեն վստահվեց «Սայաթ-Նովայի» նման պատասխանատու աշխատանքը: Արաքսն ասաց, որ մայրը՝ Նարինե Հարությունյանը, ժամանակին իր գեղանկարները ցույց է տվել Գիզո Ջորդանիային, եւ բեմադրիչն այնքան է հիացել դրանցով, որ առաջարկել է աշխատել այս բեմադրության վրա հենց իր հետ: Իսկ ի՞նչ կարծիքի է թոռնուհու աշխատանքի մասին մաեստրոն՝ Ա. Հարությունյանը, չէ՞ որ նա մինչ այսօր էլ հիացմունքով է խոսում մեծանուն Վարդան Աճեմյանի բեմադրած «Սայաթ-Նովայի» մասին, որի նկարչական ձեւավորումը կատարել էր թիֆլիսաբնակ Ռոբերտ Նալբանդյանը, իսկ զգեստների նկարիչն էր նրա կինը՝ Մարիա Դոնցովան: «Նախ, աշխատանքներիս վերաբերվում եմ ամենայն լրջությամբ, ավելին՝ գիտակցում եմ, որ սա իմ առաջին եւ ծավալուն գործն է: Ինչ վերաբերում է պապիկիս կարծիքին, նա ինձ մշտապես ոգեւորում է: Մեկ-մեկ էլ աննկատ հետեւելով ստեղծագործական ընթացքիս, հազիվ լսելի ասում է՝ տե՜ս, է, ապրես, բրավո»,- հայտնեց Արաքս Քուչուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930