Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում գազատարի պայթյունի արդյունքում 16 մարդ այրվածքներ է ստացել: APA-ի մատուցմամբ, պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը, Խարասան-ռեզավի գավառի Մեշհեդ քաղաքից ոչ հեռու գտնվող գազատարի հատվածում: Իրանի գազային ազգային ընկերության ղեկավար Ալի Ռեզա Ղարիբին ասել է, թե պայթյունի պատճառ է դարձել լեռնային տեղանքում աշխատող էքսկավատորը, որը շրջվել եւ վնասել է գազատարը: Տուժածներից 6-ը հոսպիտալացվել է: Պայթյունի արդյունքում բռնկված հրդեհը հանգցնելը հրշեջներից երեք ժամ է պահանջել: