Վերջին օրերի ընթացքում Դաղստանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է 13 գրոհային: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կենտրոնը:
Ի պատասխան կիրակի օրը Ռուսաստանի ՆԳՆ ՊՎ ծայրահեղականության դեմ պայքարի տարածաշրջանային բաժնի պետ Գապալ Հաջիեւի սպանության, Մախաչկալայում իրականացված գործողության արդյունքում 10 գրոհային է սպանվել: Եվս մեկ գործողություն իրականացվել էր Կիզիլյուրտովսկի շրջանի Կոմսոմոլսկոյե գյուղում: Այստեղ սպանվել է 3 գրոհային, նաեւ տեղական վարչակազմի ղեկավար Խվարզատ Շարիպովը, որը փորձել էր իրավապահների եւ գրոհայինների միջեւ միջնորդական առաքելություն իրականացնել:
Հայտնի է նաեւ, որ անցած կիրակի օրը Դաղստանում գրոհայինների դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է նաեւ ոստիկանության երկու աշխատակից: