Մեծ Բրիտանիայի ռազմական ոստիկանությունը հետաքննում է Աֆղանստանում թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվող բրիտանացի զինվորներին առաջադրված մեղադրանքը: BBC-ի մատուցմամբ, երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ունի դեռեւս փաստերով չապացուցված տեղեկություններ առ այն, որ Աֆղանստանից թմրանյութերի մաքսանենգության նպատակով բրիտանական ռազմական ինքնաթիռներ են օգտագործվել, ուստի՝ «Բաստիոն» ռազմական հենակետում եւ Կանդագարում անվտանգության խստացված միջոցառումներ կիրականացվեն: «Մեր աշխատակիցներից ցանկացածը, որը որեւէ կապ կունենա թմրանյութերի մաքսանենգության հետ, օրենքի առաջ ամենայն խստությամբ պատասխանատվություն կկրի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: