Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկան մեր մարզիկները, տեղեկացնում է sportinfo.am-ը: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը մեկնարկային 2 հաղթանակներից հետո պարտվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից: Այստեղ չեմպիոնի կոչումը նվաճեց ուզբեկ Ռաշիդ Սաբիրովը, իսկ 3-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Արսեն Գալստյանը: 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված էր 2 մարզիկով. Համբարձում Տոնոյանը եւ Արմեն Նազարյանը հաղթեցին միայն իրենց առաջին մարտերում, իսկ 2-րդ շրջանի հանդիպումները տանուլ տվեցին: Հաղթող դարձավ ճապոնացի Ջանպեյ Մորուշիտան: Իսկ 48 կգ քաշային կարգում Գայանե Հարությունյանը պարտվեց առաջին իսկ մարտում: Ոսկե մեդալը բաժին հասավ ճապոնուհի Խարոնա Ասամիին: