Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացահայտվել է 300 խախտում

Սեպտեմբեր 14,2010 00:00

 Այս տարվա փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ մարզի համայնքապետերին հանձնարարական տվեց՝ ուսումնասիրել մարզի համայնքներում էլեկտրական բարձրավոլտ գծերի մերձակայքում գտնվող շինությունների խնդիրը եւ դրա լուծման համար միջոցներ ձեռնարկել: Մարզպետարանից հայտնում են, որ հանձնարարականից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած մարզպետարանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստեւ» մասնաճյուղի, մարզի քաղաքապետարանների եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումների մասնագետներից: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի համանախագահ, մարզպետի խորհրդական Գուրգեն Հարությունյանից՝ «կատարված ուսումնասիրություններով խախտումներ են արձանագրվել մարզի 22 համայնքներում: 6-10 ԿՎ օդային եւ մալուխային գծերի մոտ 300 խախտման դեպքերի ուսումնասիրությունից հետո աշխատանքային խմբի հանձնարարականներով կասեցվել են ապօրինի կառուցապատումներ, քանդվել կամ տեղափոխվել են անասնագոմեր, «Աղստեւ» մասնաճյուղի կողմից ապամոնտաժվել եւ տեղափոխվել են 10 Կվ օդային գծեր»:
Հավելենք, որ խախտումների ծավալը ավելի մեծ է, եւ բարձրավոլտ գծերի վտանգավոր ներկայությամբ Տավուշի մարզում դեռեւս կան բազմաթիվ տներ, տարբեր նշանակության օբյեկտներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել