Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ տեղեկատվության պատճառով

Սեպտեմբեր 14,2010 00:00

Սխալ տեղեկատվություն ներկայացնելու պատճառով ընթացիկ տարում Տավուշի մարզում ընտանեկան նպաստից զրկվել է 180 ընտանիք: Դրանից 25-ի նպաստը դադարեցվել է Իջեւանի, 33-ը՝ Դիլիջանի, 47-ը՝ Բերդի եւ 65-ը՝ Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից: Ինչպես հայտնում է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, սխալներից 97-ը կատարվել է համայնքների ղեկավարների, 84-ը՝ քաղաքացիների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել