Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորը շուտով ավելի որակով ջուր է խմելու

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"Արդեն մեկ շաբաթ է՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորի կենտրոնական հատվածը ջրազրկված է. «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը շինարարական աշխատանքներ է իրականացնում Վանաձորը խմելու ջրով սնուցող հիմնական՝ Նովոսելցովոյի ջրատարի վրա: Քաղաքի ջրամատակարարման համակարգի նորացման եւ հզորացման ծրագիրը հայ-գերմանական համատեղ ֆինանսավորմամբ է իրականացվում:
Փոխարինվում է ջրատարի 58 կիլոմետրանոց հատվածը, շինարարությունը կավարտվի սեպտեմբերի 13-14-ին:
Այս ընթացքում բնակչությանը խմելու ջրով ապահովում են ընկերության 10 ջրատար մեքենաները, որոնք ջուր են մատակարարում դպրոցներին, մանկապարտեզներին, բնակելի շենքերին եւ այլ սպառողների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել