Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ տեղաշարժեր են ակնկալվում, ընդ որում՝ սա բացառապես պայմանավորված է ոչ թե իսկապես խնդիրը լուծելու միտումով, այլ գերտերությունների շահերի բախմամբ: «Առաջին անգամ չէ, որ նման խոսակցություններ են տարածվում, եւ ամեն անգամ դրանք, մեղմ ասած, ժամանակավրեպ են: Այսօրվա դրությամբ էլ այդ լուրերը հակասում են իրադարձությունների իրական դինամիկային, քանի որ բանակցային գործընթացը փակուղում է»,- panorama.am-ին մեկնաբանել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը: Նա ասել է նաեւ, որ վերջին շրջանում շփման գծում հաճախակիացած հրադադարի խախտման դեպքերը դրա վկայությունն են: Հարցին, թե ի՞նչ դերակատարում է հատկացված այս ամենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց հետ էլ հիմնականում կապվում է այդ լուրջ տեղաշարժի հեռանկարը, Ա. Արեշեւը պատասխանել է. «Չեմ կարծում, թե այս կառույցն իրականում ունի հակամարտող կողմերի վրա ազդելու էֆեկտիվ միջոցներ, թեպետ եւ կուզենայի հավատալ, որ նրանց ակտիվացումը իսկապես կապված է ցանկության հետ՝ թույլ չտալ, որպեսզի ռազմական գործողությունները վերսկսվեն»:»,- panorama.am-ին մեկնաբանել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը: Նա ասել է նաեւ, որ վերջին շրջանում շփման գծում հաճախակիացած հրադադարի խախտման դեպքերը դրա վկայությունն են: Հարցին, թե ի՞նչ դերակատարում է հատկացված այս ամենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց հետ էլ հիմնականում կապվում է այդ լուրջ տեղաշարժի հեռանկարը, Ա. Արեշեւը պատասխանել է. «Չեմ կարծում, թե այս կառույցն իրականում ունի հակամարտող կողմերի վրա ազդելու էֆեկտիվ միջոցներ, թեպետ եւ կուզենայի հավատալ, որ նրանց ակտիվացումը իսկապես կապված է ցանկության հետ՝ թույլ չտալ, որպեսզի ռազմական գործողությունները վերսկսվեն»: