Սեպտեմբերի 10-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով ծանր վիրավորվեց 23-ամյա Սպարտակ Բաբայանը: Տուժածին Քաջարանի հիվանդանոց տեղափոխելով՝ չհաջողվեց փրկել, եւ ժամեր անց՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, Սպարտակը մահացավ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ 23-ամյա Սպարտակը ցանկացել է օգտվել կարճ ճանապարհից եւ ցատկել հանքաքար տեղափոխող հոսքագծի վրայով, սակայն տեսողական խնդիրներ ունենալու պատճառով նրա փորձը չի ստացվել եւ ճակատագրական է դարձել երիտասարդի համար: Սպարտակը մոտ 2 տարի է՝ աշխատում էր կոմբինատում, զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ է եւ ընտանիքի միակ որդին՝ մի քույր ուներ ընդամենը: