Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատանդված»՝ Թուրքիայում

Սեպտեմբեր 14,2010 00:00

Պահեցին, խուզարկեցին եւ ներողություն չխնդրեցին

Հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով սեպտեմբերի 13-19-ը անցկացնելու են Թուրքիայում: Հանդիպումներ են լինելու «Ակոս» շաբաթաթերթի, թուրքական «Միլիեթ», «Թարաֆ» թերթերի, CNN-turk-ի, NTV-ի, թուրքական խորհրդարանի անդամների, մշակույթի, կրթության նախարարության, «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում լրագրողները կայցելեն նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի առավոտյան հայաստանցի լրագրողները տհաճ անակնկալի հանդիպեցին Ստամբուլի օդանավակայանում. էմիգրացիոն ծառայության աշխատակիցները վերցրեցին ՀՀ քաղաքացիներից ոմանց անձնագրերը, տոմսերը, կոպտորեն սկսեցին քրքրել դրամապանակները՝ պատճառաբանությամբ, թե ուզում են ստուգել՝ ով որքան գումարով է եկել Թուրքիա եւ արդյոք այլեւս չվերադառնալո՞ւ պատրվակով: Նրանք տառացիորեն խլեցին նաեւ իմ, www.panorama.am-ի թղթակից Հասմիկ Համբարձումյանի եւ Երեւանի Մամուլի ակումբի աշխատակից Իռեն Ալոյանի փաստաթղթերն ու տոմսերը եւ հեռացան՝ առանց որեւէ բացատրության:
Պնդումներին, թե մենք լրագրողներ ենք եւ եկել ենք Թուրքիա՝ կոնկրետ ծրագրի մասնակցելու նպատակով, նրանք ականջալուր չեղան: Անգամ Ի. Ալոյանին կանչեցին գրասենյակ՝ իբր ինչ-ինչ հարցեր պարզաբանելու նպատակով:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին նրանք առաջարկում էին վերցնել տոմսն ու անձնագիրը եւ հեռանալ: Պարոն Նավասարդյանն ասաց, որ ինքը չի հեռանա, մինչեւ «պատանդված» լրագրողներին չթույլատրեն մտնել երկիր: ԵՄԱ նախագահը ասաց նաեւ, որ պատրաստվում է կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ: Գործին խառնվեց նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամը, հնչեցին բազմաթիվ հեռախոսազանգեր: 1 ժամից ավելի տեւած քաշքշուկից հետո մեզ վերադարձրին անձնագրերն ու տոմսերը, ինձ՝ նաեւ լրագրողական վկայականս, ընդ որում՝ առանց ներողություն խնդրելու: Այն ընթացքում, երբ լրագրողներս դժգոհում էինք, մեր հայրենակիցներից ոմանք, հատկապես առեւտրականի տեսքով կանայք, տրտնջում էին. «Աման, մի ջղայնացրեք, ինչ ասում են՝ լսեք»:
Չի բացառվում, որ այս թեժ օրերին հայաստանցիների հետ կատարված միջադեպը հրահանգված էր «վերեւից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930