Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի
ժամանակ այդ երկրի բնակչության մեծամասնությունը, կարծես թե, կողմ արտահայտվեց ժողովրդավարական բարեփոխումներին:
ԵՄ-ն էլ ողջունեց այդ «եվրոպամետ» բարեփոխումները: Սակայն երեկ Ստամբուլի օդանավակայանում Թուրքիայի իշխանությունները դրսեւորեցին բացարձակապես ոչ եվրոպական քսենոֆոբիա՝ փաստորեն մեկ ժամով, առանց որեւէ բացատրությունների, ձերբակալելով
հայաստանցի լրագրողներին, այդ թվում՝ «Առավոտի» թղթակից Գոհար Հակոբյանին (լուսանկարում):
Կարդացեք