Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԱԶԱՎԻԼԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 11,2010 00:00

ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 11-15-ը ներկայացնում է «Բրազավիլ» ինդի ժանրը ներկայացնող փոփ խմբին: Հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում: «Բրազավիլ» խումբը ձեւավորվել է 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: Խմբի մյուս անդամներն են. Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ) եւ Դեյվիդ Ռեյլիք (սաքսոֆոն, տրոմբոն): «Բրազավիլը» թողարկել է 9 ալբոմ: Խմբի կենդանի կատարումներով «Բրազավիլը Ստամբուլում» ալբոմը տեղ է գտել Եվրոպայի համաշխարհային ալբոմների լավագույն քսանյակում: «Բրազավիլը» Երեւանում ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, երեկոյան՝ Սիրահարների այգում: Խումբը կլինի Գյումրիում, Հրազդանում, նաեւ Երեւանում կանցկացնի վարպետության դասեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել