Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐԹԻԿՆԵՐԸ՝ ԱՉՔԻ ԱՌԱՋ

Սեպտեմբեր 11,2010 00:00

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողներից՝ դասագրքերի վարձավճարների վերաբերյալ, ԿԳՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը մեկ անգամ եւս տեղեկացնում է մեր քաղաքացիներին, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման՝ «2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»: Հանձնարարվել է հանրակրթական դպրոցների բոլոր տնօրեններին՝ դասագրքերի վարձավճարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները փակցնել դպրոցներում՝ ծնողների եւ աշակերտների համար տեսանելի տարածքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել