Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկը՝ պարտությունով

Սեպտեմբեր 11,2010 00:00

\"\"Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում ընթացող սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երեկ պայքարն սկսեցին ազատ ոճայինները: Այս մրցաձեւում նույնպես Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել է Գեղամ Բաբախանյանին՝ 55 կգ քաշային կարգ, Արթուր Առաքելյանին՝ 60 կգ, Ժիրայր Հովհաննիսյանին՝ 66 կգ, Սուրեն Մարկոսյանին՝ 74 կգ, Վադիմ Լալիեւին՝ 84 կգ, Էդգար Ենոքյանին՝ 96 կգ, Ռուսլան Բասիեւին՝ 120 կգ:
Երեկ մեր տղաներից առաջինը մրցագորգ մտավ 55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը: Նա 1/16 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Սերգեյ Ռատուշնիի հետ ու միավորներով տանուլ տվեց: Եվ քանի որ ուկրաինացին էլ հաջորդ փուլում պարտվեց կուբացի Լոպեսին, մեր ըմբիշը համալրեց հանդիսականների շարքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել