Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս աշնանը մեծ շուքով նշելու է հիմնադրման 20-ամյակը: Այդ կապակցությամբ «Sportinfo» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ արարողությունը կայանալու է նոյեմբերի 13-14-ին: Այդ առիթով ստեղծվել է կազմկոմիտե՝ համալրված ՀԱՕԿ-ի փոխնախագահներով եւ գործկոմի անդամներով: Նույն աղբյուրը, վկայակոչելով ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է, որ տոնակատարությանը ներկա լինելու նպատակով հրավիրվելու են միջազգային, եվրոպական օլիմպիական կոմիտեների, միջազգային մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ընդ որում, սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեկնարկող հեռացատկի՝ Եվրոպայի դեռ չգերազանցված ռեկորդի հեղինակ Ռոբերտ Էմմիյանի մրցանակների միջազգային խաղարկությունը, որին մասնակցելու են 14 երկրների մարզիկներ, նույնպես ՀԱՕԿ-ի հոբելյանական միջոցառումների ծրագիր է ընդգրկված: