Երեկ մայրաքաղաքի բուհերի տարածքներում հսկողություն էին իրականացնում ոստիկանության 2 -ական աշխատակից՝ 2-ական մեքենաներով: Նրանք ուշադրություն էին դարձնում կայանված մեքենաներին եւ նաեւ հորդորում էին չխմբվել մուտքի մոտ: Պատճառը հավանաբար նախորդ օրը Ժողինստիտուտում զինված ուսանողի կողմից հնչած կրակոցն էր, որը բարեբախտաբար մարդկային զոհերով չավարտվեց: