«Առավոտի» տեղեկություններով, մոտ օրերս նախատեսվում է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի կայքէջի բացումը: Կայքը պարունակելու է հեղինակի կենսագրական տվյալները, տեղեկություններ նրա գործունեության մասին, տեղադրված են լինելու նաեւ Հովհաննես Մանուկյանի հրապարակումները մամուլում, ինչպես նաեւ նրա մասնագիտական հրապարակումները: Ըստ տեղեկությունների՝ կայքէջում նախատեսված է լինելու նաեւ ուղերձների բաժին, այսինքն՝ հնարավոր կլինի կայքի միջոցով նամակ հղել հեղինակին եւ ստանալ կարծիք կամ որեւէ հետաքրքրող իրավական հարցի պատասխան: