Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՈՐ ՉԼԻՆԵԻՆ՝ Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆԵԼՈՒ

Սեպտեմբեր 11,2010 00:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ, հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել եւ աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում, որը մեջբերել է tert.am-ը: «Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ՝ մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն: Թուրքական պարբերականի հաղորդմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն ցանկանում է, որ Աջեմօղլուն կարեւոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ:
Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո՝ Անգլիայի Յորք համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ եւ դասավանդել է 1992-1993թթ.: 1993-ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում: IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած՝ աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանիշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել