Երգահան Ռուբեն Հախվերդյանի պատրաստակամությունը՝ առաջարկի դեպքում համագործակցել թուրք երգիչների հետ, բացասական արձագանք է ստացել հասարակության մեջ: «Մենք այսօր չենք հավաքվել Հախվերդյանին պաշտպանելու, նա դրա կարիքը չունի»,- tert.am-ի փոխանցմամբ, երեկ «Հայելի» ակումբում ասել է երգիչ–երգահան Դավիթ Ամալյանը: «Եթե անգամ նման համագործակցություն եղել է, շատ լավ է, որ թուրքն ուզում է լսել նրա երգերը: Ինձ համար թուրքը, ում հետաքրքիր է Ռուբենի արվեստը, ավելի լուրջ արժեք է, քան այն հայը, ով ուզում է այստեղ օտարալեզու դպրոցներ բացել: Դավաճան հայն ինձ համար թշնամուց վատ է»,- հավելել է նա: